|
«Հաջիևի հետ հանդիպման հիմնական օրակարգը խաղաղության խորացումն է»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ անձամբ շփմամբ, թե հանդիպմանը (Փաշինյան-Ալիև՝ խմբ․) ներկա լինելով՝ ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է և անում է այս պահի դրությամբ։ Պարզ է, մենք ունենք հարցեր, որոնք բարձրացնում ենք և դեռ դրանց հետ կապված լուծման խնդիր կա, մասնավորապես այնտեղ պահվող անձանց, անհայտ կորածների հետ կապված։ Այդ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել, խորացնել, նոր մեխանիզմներ ներդնել, որպեսզի այդ հարցերն լուծում գտնեն»,- նշեց ԱԽ քարտուղարը։ Իսկ թե արդյոք առաջիկայում պատրաստվում է գնալ Ադրբեջան՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Նման հանդիպում նախատեսվել է ժամանակին, երբ պարոն Գրիգորյանն է եղել ԱԽ քարտուղար և պարոն Հաջիևը եկել է ՀՀ, չեմ բացառում, որ նման այց կանեմ, բայց որևիցե ժամկետ չեմ կարող ասել»։ |
«Չեմ բացառում, որ Ադրբեջան այց կկատարեմ, բայց որևիցե ժամկետ չեմ կարող ասել»․ Ալեն Սիմոնյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


