|
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին: *** |
|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Առաջինը, որ հնարավոր է արձանագրել Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի առնչությամբ այն է, որ թուրքական կողմը նրա համար առաջին այսպես ասած բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում: Նիկոլ Փաշինյանի այցը ուներ աշխատանքային ձևաչափ: Իսկ աշխատանքային ձևաչափի պարագայում բոլորովին պարտադիր չէ, ըստ էության ամենևին պարտադիր չէ դիմավորման ընթացքում զինվորական պատվո պահակախմբի ներկայոթյուն: Բայց, թուրքական կողմը ապահովել էր այդ ներկայությունը, թերևս նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ողջունի թուրք զինվորներին: Իհարկե չկար թուրքական դրոշը, ինչը թույլ էր տալիս Փաշինյանին ազատվել այն պատվի առնելու անհրաժեշտությունից, ինչը պետությունների ղեկավարները անում են դրոշի առաջ խոնարհվելու միջոցով»։ |
***


