|
Թարմացված․ ՆԳՆ-ի մամուլի խոսնակը հայտնում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ |
***
|
Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց` որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստյան գոտու տարածքում, հաղորդում է Գագիկ Շամշյանը։ Իրավապահները մեկնել են Զովաշեն գյուղ։ Երեխայի անհետանալու վայրից դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, 4 տարեկան աղջիկ երեխա է կորել Արարատի մարզում։ |


