▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն անգամ Եռաբլուր գնալիս նոր բան են պատմում ծառայակից ընկերներդ. Արցախում հերոսաբար զոհված Տիգրան Մելքոնյանի մոր գրառումը

Արցախում զոհված  Տիգրան Վահանի Մելքոնյանի մայրը՝ Նարինե Գալստյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է  արել.

http://asekose.am/filemanager/uploads/Tigran_Melqonyan.jpg

«Ամեն անգամ Եռաբլուր գնալիս մի նոր բան են պատմում ծառայակից ընկերներդ։ «Մոք ջան պահի տակ ոնց ջոգեց ինչ անի, եթե դիրքը չպահեր՝ ամբողջ 1800 հոգանոց չաստը կվերացնեին։ Էդ 6 ժամը , որ կռիվա տվել՝ հասցրել են Մատաղիսը դատարկեն՝ ամենքին մի տեղ ցրել են»։

ՀԱԶԱՐ ՓԱՌՔ ՔԵԶ ՏՂԵՍ»։

Հիշեցնենք, որ Տիգրանը չի ենթարկվել նահանջ հրամանին: Սեպտեմբերին գումարտակով մատաղ էին արել, գնացել եկեղեցի, իսկ սեպտեմբերի 25-ին բարձրացել էին դիրքեր: Առավոտյան 165-րդ մարտական դիրքի ուղղությամբ թշնամին ակտիվ գրոհ է սկսել անօդաչու թռչող սարքերով, տանկերով ու հրետանիով: 

Возможно, это изображение (1 человек и военная форма)

Հենց սկզբից Տիգրանն ընկերներին իջեցրել է դիրքերից, իսկ ինքը 6 սպաների հետ շարունակել է մարտնչել մինչև վերջին շունչը: Մատաղիսի Տիգրանը նահանջի հրամանին չի ենթարկվել, ավելին՝ 6 սպաներին ասել է. «Ոչ մի նահանջ, դուխով կռվեք»:

Возможно, это изображение (1 человек)

 20-ամյա զինվորը ռացիայով հրամանատարին հասցրել է ասել, որ եթե հեռվից տեսնեն, որ  թշնամուն հաջողվել է իրեն գերի վերցնել, թող իրեն մեջքից կրակեն:

 

Կարդացեք նաև՝ Ոչ մի նահանջ. Տիգրան Մելքոնյանը հրամանատարին ասել է, որ կրակեն իրեն մեջքից, եթե տեսնեն՝ գերի է ընկնում. Հերոսի կյանքն ու կռիվը

Հասարակություն далее