|
Թարմացված․ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը: Ավելի վաղ հաղորդվել էր բնության ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող Շաքիի ջրվեժում կազմակերպված միջոցառման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։ |
|
Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն են կազմակերպել։ Ջրվեժը գունավորվել է երեխայի սեռին համապատասխան գույնով։ Նշենք, որ բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է. «Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։ Դիտեք նաև՝ |


