▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը լավ կանի՝ կոշիկների հավաքածու պատվիրի»․ Քրիստինե Վարդանյան

«Ինձ թվում է՝ նախագահի ընտանիքը լավ կանի կոշիկների հավաքածու պատվիրի. իսկապես ինչ-որ ֆետիշ է նկատվում, հաջորդ ներխուժման դեպքում այդ կոշիկները պլակատի մոտ անպայման ունենան, որովհետև ինձ թվում է՝ իսկապես գնալու են կոշիկների հետևից»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ Լևոն Քոչարյանին ուղղված խոսքին, թե՝ «վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք»։

Դիտեք նաև՝

***

«Փաշինյանը փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ և կապ չունի՝ դրա դիմաց մենք ինչ ենք զիջում, դրա համար էլ խոչընդոտներ չունի տարբեր մայրաքաղաքներում տալ իրարից 180 աստիճան տարբեր խոստումներ, որոնց գինը հետո մենք ենք վճարում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։ «Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյան կանգնում է եվրոպացի պաշտոնյայի կողքին, վերջինս հայտարարում է, որ Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում, հետո այդ նույն կառավարությունը գնում է Ռուսաստան և ասում է՝ մենք բարեկամական հարաբերություններ ունենք։ Հիմա Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ, կարո՞ղ եք կողմնորոշվել»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

Քաղաքական ավելին