Մեր հայրենիքի հարության հեռանկարը և՛ Աստծո, և՛ հայի ձեռքում է. Րաֆֆի Հովհաննիսյան
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է Խաչվերացի տոնի պատարագը մատուցելու Մայր տաճարում։ Սրբազանն իր ամբողջ կյանքը տվել է հավատքի և հայրենիքի ծառայության համար, եղել է նաև խղճի և քաղաքական բանտարկյալ։ Նա մեր բոլորի միջից ամենաազատն է մնացել այսօր»,- Մայր աթոռի բակում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը։
Դեռևս կան և՛ քաղաքական ու հասարակական գործիչներ, և՛ հոգևորականներ, որ դեռ անազատության մեջ են, ու այս օրը նաև իրենց համար է, որ հավատանք` իրենք էլ ազատ կլինեն, հավելեց նա։


