|
«Հրապարակ»-ը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է: Սակայն, մեր տեղեկություններով, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերում միայն: Օրինակ, զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ»` պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված` գլխարկը հանելուց հետո: Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն և ձեռքը գլխին մոտեցնեն: Մեր աղբյուրն ասաց, որ այս անիմաստ փոփոխությունները զինվորականությանն ակնհայտորեն դուր չեն գալիս»: |
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


