|
Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը խախտեց երեկ։ «24նյուզ»-ի հետ զրուցում նշել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան Փաշինյանի և տասը հոգևորականների ստորագրած թղթին: «Տիրադավ 6-7 եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների ու Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է տարածվել, դրա ներքևում մարդիկ գրում են․ «Սահմանադրության հոգեհանգիստը»։ Սահմանադրության տապալման գործողություն էր դա։ Ինքը ցույց տվեց, որ արհամարհած ունի ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Ինքն իրեն օրենքից վեր է կարծում և ինքնիրավչությամբ է զբաղվում։ Որևէ նման լիազորություն ինքը չունի, ինչ որ հիմա անում է։ Դա հստակ խոսում է Նիկոլ Փաշինյանի կոպտագույն միջամտության մասին եկեղեցու ներքին կյանքին։ Եվս մեկ անգամ ապացուցեց, որ կոմպրոմատներով, շանտաժով իրեն գերի եղող այդ եպիսկոպոսներն ամեն ինչի պատրաստ են՝ հանուն իրենց արտաքին տեսքը պահելու։ Մեր խնդրանքն է, մեր հորդորն է Վեհափառ Հայրապետին, որ ինքն իր կեցվածքում անհողդողդ մնա, իսկ տիրադավ, ուխտադրուժ եպիսկոպոսներին առաջիկայում պաշտոնանկ և կարգալույծ անի»,- ասել է Տեր Վրթանեսը։ Դիտեք նաև՝ |
|
Կարդացեք նաև՝ պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ վարչապետի կեցավայրում ընդունվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման», իսկ իրականում՝ կազմաքանդման և պառակտման պաշտոնական հռչակագիրը։ Նշված փաստաթղթում բացահայտորեն խախտված է ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, այն է․ |
«Փաշինյանն իրեն օրենքից վեր է դրել. իր գերիներն էլ ամեն տգետ մտքի տակ ստորագրում են»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


