▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չզարմանաք, եթե դղյակի մի դահլիճը Ղարաբաղն Ադրբեջանին վաճառելու գումարով կառուցած լինի». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Царь и Бог!
Ճանաչեք ձեր ռազմավարական գործընկերոջը՝ շվայտությամբ, ցոփությամբ, համատարած կոռուպցիայի, պետության կողոպուտի և հանրության հարստահարմամբ, անճաշակությամբ, անկշտությամբ տառապողը դարձել է ոչ միայն իր երկրի, ոչ միայն հարևանների, այլև աշխարհի համար իսկական պատուհաս:
Չզարմանաք, եթե այս անծայրածիր դղյակի մի դահլիճը Ադրբեջանին զենքի վաճառքի, մյուս դահիճն էլ՝ Ղարաբաղը Ադրբեջանին վաճառելու գումարներով կառուցած լինի:
Մնում է պարզել, թե Հայաստանի մասնատման գնով դղյակով մեկ սփռված ռուսական երկգլխանի արծվի պատկերով քանի ռուսական զինանշան է ոսկեպատել»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее