▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի մասին

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը։

/filemanager/uploads/2022/01/week-2/moskva_despanatun.jpg

«Երեկ հայտնի է դարձել, որ պայթյունի սպառնալիքով նամակ է ուղարկվել Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին։ Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով, շենքերը հետազոտվել են, որեւէ պայթուցիկ սարք կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее