▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն գցել է ընթացող մետրոյի տակ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:

Աշխատանքները ղեկավարում է մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բ. Սեդրակյանը, ում ցուցումով մետրոպոլիտենը անցել է ուժեղացված ծառայության, երթևեկությունը կատարվում է միակողմանի:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է:

***

Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլքի քարտուղարը։

«Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։

Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին