▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան. Ի՞նչ է կատարվում ԱԺ-ի մոտ

Զոհված զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան. Ի՞նչ է կատարվում ԱԺ-ի մոտ

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Խորհրդարանական լսումներին հրավիրել էինք ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, ՔՊ-ից հրաժարվել են ներկայանալ։ Հրավիրել էինք ԱԺ հանձնաժողովներից Անդրանիկ Քոչարյանին, Արյուսակ Ջուլհակյանին, Վանիկ Օհանյանին, ՊՆ Սուրեն Պապիկյանին, ԱԱԾ-ից Անդրանիկ Սիմոնյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական ծառայության ղեկավար Արթուր Պողոսյանին, վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին, ԱՆ Անահիտ Ավանեսյանին, ՀՀ նախագահին, ովքեր բոլորն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել։ Բայց ինձ համար ամենատարակուսելին այն է, որ ՄԻՊ գրասենյակից որևէ ներկայացուցիցիչ չեկավ և չկանգնեց ծնողների կողքին ու չլսեց նրանց»,- այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Այս տարիների ընթացքում շահառուների հետ բոլոր հանդիպումները եղել են դռնփակ, որպեսզի մարդկանց մոտ ինֆորմացիայի առումով որևէ հետք չմնա՝ հետագայում իրենց ասածը իրենց հիշեցնելու համար։ Հիմա, երբ ծնողները ասացին, որ ուզում են հրապարակային, բաց քննարկում լինի և ուղիղ եթերում գան ու պատասխանեն հարցերի՝ նրանք խուսափեցին։ Սրանից առաջ 2 անգամ Ալեն Սիմոնյանը ԱԺ մեծ դահլիճում կազմակերպել է քննարկում՝ ծնողների մասնակցությամբ։ Այդ ի՞նչ պատահեց, որ որոշեցիք հիմա ծնողներին չլսել, որ հրապարակային պիտի լինե՞ր ու շատ բաներ բացահայտվե՞ին և իրականությունը բոլորիդ ճակատին շարեին ծնողները, դրա՞ համար վախեցաք»,- շարունակեց պատգամավորը։

«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ ու դու չես կարող որոշել՝ ով, ինչ, ոնց անի»,- այսօր ԱԺ դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով ակցիայի ժամանակ ԱԺ-ից ստացված նամակին, ըստ որի՝ հրաժարվել են քննարկաման համար տրամադրել ԱԺ նիստերի մեծ դահլիճը և առաջարկել այն կազմակերպել փոքր դահլիճում։ «Քեզ էդտեղ նշանակել են դիրեկտոր, դիրեկտորությունդ արա, բայց ոչ թե դու որոշի այս մարդկանց անելիքը։ Դու անարգեցիր և՛ այս ծնողների իրավունքներն ու արժանապատվությունը, և՛ իրենց տղեքի հիշատակը։ Եվ նման մարդը հայ կոչվելու իրավունք չունի, պետության, իշխանությասն գլխին կանգնելու իրավունք չունի»,- շարունակեց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար այս թեմայով աշխատանքային քննարկում, սակայն մասնակիցներին մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը։ Կազմակերպիչների խոսքով՝ 190 շահառու է քննարկումին մասնակցելու համար հայտ ներկայացրել, ուստի անհնար է նրանցից որևէ մեկին մերժելը և քննարկումն անցկացնել փոքր դահլիճում։

***

«Ոչ մի խաղաղություն չի լինելու, այս ամբողջ երգերը վախկոտ մասսայի համար է։ Ի՞նչ խաղաղություն, բա որ խաղաղություն բերող էիր, այ տականք, ինչո՞ւ այս պատերազմը բերեցիր, այդքան ոսկի մեր երիտասարդությանը հողի տակ դրեցիր»,- այսօր ԱԺ դիմաց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման և այդ թեմայով ընդլայնված քննարկում կազմակերպելու պահանջով անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից անհետ կործների հարզատներից մեկը։

Հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակվում զեկույցը, զրուցակիցը պատասխանեց․ «Իրենց տակը էնքան կեղտ կա՜։ Տիկնայք կան, որ իրենց տունը կեղտոտ է, դուռը փակում են, ոչ մեկի չեն թողնում ներս մտնի, որովհետև աշխարհով մեկ իրենց փնթիությունը ջրի երես կհելնի․ նույնն էլ սրանք են, այս փնթիներն են, իրենց կեղտն են ծածկում, ի՞նչը ցույց տան, որ հանուն աթոռի ամեն ինչ հանձնել են թուրքին»։

***

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման և այդ թեմայով ընդլայնված քննարկում կազմակերպելու պահանջով պատերազմում անհետ կորածների և զոհվածների հարազատները, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցչներ կրկին ԱԺ դիմաց են։

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ջանքերով այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար այս թեմայով աշխատանքային քննարկում, սակայն մասնակիցներին մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը՝ փոխարենն առաջարկելով 70 մասնակցի համար նախատեսված մեկ այլ դահլիճ։ Իսկ կազմակերպիչների խոսքով՝ 190 շահառու է քննարկումին մասնակցելու համար հայտ ներկայացրել, ուստի անհնար է նրանցից որևէ մեկին մերժելը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին