▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորական Անդրանիկ Պողոսյանը ֆեյսբուքից հեռացրել է իր լայվը և անհետացել

Տելեգրամի «Դեժավյու» ալիքը գրում է.

«Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում այս զինվորականը ցուցադրում էր, թե ինչ խայտառակ պայմաններում են ծառայում հայ սահմանապահները. քնում են գետնին՝ պատառոտված վրանի տակ:

Dejavu-ին հայտնի է դարձել , որ նա գյումրեցի Անդրանիկ Պողոսյանն է: Այսօր նրան են այցելել զինվորական դատախազության աշխատակիցները: Նա ֆեյսբուքից հեռացրել է իր լայվը և անհետացել է: Անդրանիկի ծանոթների խոսքով նա այժմ հնարավոր է ձերբակալված է, որովհետև դատախազության աշխատակիցները ասել են, որ նրա գործողություններում առկա են հայրենիքի դավաճանության հիմքեր»:

«Քիչ առաջ ճշտեցինք, որ Անդրանիկ Պողոսյանը գտնվում է Գորիսի ռազմական ոստիկանությունում: Հարուցվել է քրեական գործ: Նրան տեղափոխելու են Գյումրի»,- գրում է տելեգրամյան ալիքը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին