Զինվոր տղերքը ինչու՞ պետք է ֆեյսբուքով օգնություն խնդրեն․․․բողոքի ակցիայի մասնակից քաղաքացի
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Ամաչում եմ, որ Փաշինյանի նման ղեկավար ունեմ։ Սերժի ժամանակ էլ էի ամաչում, հիմա էլ եմ ամաչում։ Հեղափոխությանը մասնակցել եմ, ընտրեցինք՝ մտածելով, որ ժողովրդի մասին կմտածի, բայց լրիվ հակառակն եղավ»,- ասում է կառավարության դիմաց ակցիա իրականացնող տնտեսվարողը․ «Փոշմանել ենք, որ իրեն ընտրել ենք, հիմա պետք է պայքարենք՝ հանենք, այնպիսի մարդ գա, որ մեր շահերը պաշտպանի»,- ասում է տնտեսվարողը՝ բողոքելով հարկերի բարձրացումից:
***
«Ովքե՞ր են այսօր մեր ղեկավարները՝ բերաններից կաթնահոտ եկող երիտասարդներ։ Նիկոլս արեց էն ամենը, ինչից ինքը միշտ բողոքում էր, ցույցեր էր կազմակերպում»,-ասում է Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը՝ նշելով, որ եթե նախկինները չեն էլ հասցրել ինչ-որ բան իրագործել, դա արել է Փաշինյանը․ «Ղարաբաղն էլ տվեց, ժողովրդին էլ ավելի սննկացրեց։ Տրանպորտը թանկացրել է, որ «համբալ» գյուղացու երեխան տրանսպորտի գումար չունենա, չկարողանա կրթություն ստանա։ Թող վերանայի իր տված թոշակը, իր ծնողն այդ թոշակով կապրե՞ր։ Մենք իրեն բերեցինք՝ հավատալով, իմանալով, որ այնքան հասուն չի, որ երկիր ղեկավարի, բայց ուրիշը չկար։ Իրեն բերեցինք՝ մտածելով, որ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ է, բայց ինչ արեց, ժողովրդի ծոցի մեջ արեց։ Հերիք է ժողովրդին գազազեցնեն, մենք բերել ենք, մենք էլ կհանենք»,- ասաց ակցիայի մասնակիցը։ *** |
Տնտեսվարողները կրկին կառավարության շենքի մոտ են և շարունակում են իրենց բողոքի ակցիան ընդդեմ շրջանառության հարկին վերաբերող փոփոխությունների։
Նշենք, որ ՀՀ–ում միկրոձեռնարկատերերի մեծ մասը փոքր և միջին մի շարք բիզնեսներ 2025 թ. հունվարի 1–ից սկսած հարկային նոր պայմաններով են գործելու։