▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշավոր լինել, կոշտ հայտարարություններ չանել. Մանրամասներ ՔՊ վարչության դռնփակ նիստից

ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:


ԱրմԼուր․am-ն է գրում ու նշում, որ կայքի բացառիկ տեղեկություններով՝ նիստը թեև բավականին բուռն է անցել, բայց առանձին միջադեպեր չեն եղել:

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հիմնականում քննարկել են հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև խմբակցության ռազմավարության հետ կապված հարցեր:

Փաշինյանը ՔՊ-ականներին հորդորել է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստի ժամանակ  զգուշավոր լինել, շատ կոշտ հայտարարություններ չանել և ավելի չսրել առանց այն էլ լարված իրավիճակը:

Երեկվա նիստին ընդդիմադիրների մասով վերջնական որոշում չի եղել, կարծիքներ են փոխանակել ՔՊ-ականները, իսկ վերջնական որոշում լինելու է փետրվարի 6-ի խմբակցության նիստի ժամանակ:

Ինչ վերաբերվում է ՄԻՊ թեկնածուի առաջադրմանը, ապա այդ հարցով երեկ քննարկում չի եղել:

Հավելենք, որ ըստ ՔՊ-ի տարածած  հաղորդագրության, հունվարի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։

Քննարկվել են Կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական հարցեր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին