Զախարովան երկար ծիծաղեց, երբ նրան խնդրեցին մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը
«Սիմոնյանին անհանգստացնող գազի գների համեմատության վերաբերյալ. Հայաստանը գազը ստանում է 177,50 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն արժե 600 դոլար։ Սրանք թվեր են, որոնք հիմնավորված են օբյեկտիվ տվյալներով: Հայաստանի ղեկավարության պարտականությունն է ապահովել իր երկրի էներգետիկ անվտանգությունը. սա ցանկացած կառավարության պարտականություններից մեկն է: Հատկապես հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով գազի շուկաներում առկա ներկայիս խառնաշփոթը»,–ճեպազրույցին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


