▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յուրին աչքիս առաջ զոհվեց, ամենասարսափելի բանն է, երբ աչքիդ առաջ ընկեր ես կորցնում»

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանն անկեղծացել է`խոսելով իր ապրած դժվար օրերի, հրաշքով փրկվելու և որդու անվան ընտրության մասին:

«Ամենաճոխ բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ օրեր ենք ապրել ու անցկացրել: Յուրին աչքիս առաջ զոհվեց, ամենասարսափելի բանն է, երբ աչքիդ առաջ ընկեր ես կորցնում»:

Հայկը նաև խոսել է հրաշքով փրկվելուց հետո ադրբեջանական տանկերի հարձակումից ազատվելու մասին. «Սա ամենասարսափելին էր, որ կարող էր լինել, երբ գիտակցում էիր, որ քո դիմաց քո թշնամին է, այն թշնամին, ում մասին տարիներ շարունակ լսել ես, կարդացել , սովորել պատմության դասերին»:

Հայկը պատերազմից 2 տարի անց ամուսնացել է Տաթևի հետ, ում հետ ծանոթացել էր հիվանդանոցում`վիրավոր ժամանակ: Նրանք շուտով ծնողներ են դառնալու:

Խոսելով ամիսներ անց լույս աշխարհ եկող որդու մասին` Հայկը նշեց, որ վստահ է, որ իր որդին հայրենասեր տղա է լինելու. «Իմ տղեն հայրենասեր տղա է ծնվելու, դեռ տարիներ առաջ, երբ 2016 թվականին զոհվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, ես հիացած էի իր սխրանքով, ինքս ինձ խոստացա, որ երբ որդի ունենամ, անպայման անվանակոչելու եմ հենց Ռոբերտի պատվին, և այդպես էլ կլինի Աստծո կամքով: Երբ որդիս ծնվի, անպայման կունենա Ռոբերտ անունը»:

Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին