▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչիը կիսում է Մուբարաքի ճակատագիրը

Ընկածին չխփելու մասին ասացվածքն ինչպես երևում է չի գործում քաղաքականության մեջ: Ուկրաինայի ընդդիմությունը հերիք չէ տապալեց Յանուկովիչի իշխանությունը այժմ էլ մտադրվել է վերջնական հարվածը հասցնել և լիովին ոչնչացնել իր այսօրվա դրությամբ միակ քաղաքական հակառակորդին: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովը հրահանգել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին և մի շարք այլ պաշտոնատար անձանց: Փաստացի արդեն նախկին նախագահի դեմ սկսվել է հետաքննություն ` «զանգվածային մարդասպանության» մեղադրանքով: 

Հիմա փաստորեն տեսեք թե ինչ է ստացվում: Բոլոր հեղափոխությունների արդյունքում տապալված իշխանությունների ղեկավարները, կամ պետք է լինեն Քադդաֆի և Ասադ, այլ կերպ ասած մահանան զենքները ձեռքին, կամ էլ Մուբարաք և Յանուկովիչ և ստորացվեն հնարավորինս մինչ վերջ և արդյունքու դանդաղ, բայց ոչնչանան, թե´ բարոյապես, թե´ ֆիզիկապես: 

Թերևս Յանուկովիչն այժմ մտափոխվել է և շատ կցանկանար ժամանակը ետ տալ և պայքարել գոնե մինչ վերջ և մահանալուց էլ մի քիչ պատվով մահանար, այլ ոչ թե ընկներ իրենից վառված նախկին ընդդիմադրների ձեռքը: Յանուկովիչը թերևս մի քիչ էլ հիասթափված է Արևմուտքից, որ իրեն «խաբեցին» և չերաշխավորեցին իր անվտանգությունը: Հետաքրքիր է իմանալ մեծ հաշվով այժմ որ մի եվրոպացի դիվանագետի խղճին է ծանրացել այն, որ Յանուկովիչը դարձել է «Մուբարաք»: կարծում եմ ոչ մեկի: Այնպես որ սրանից եզրակացություն.

1-ին` նախ մարդ պետք է հասկանա, ընկալի ժողովրդի առջև ստանձնած իր պարտավորությունները և կատարի դրանք պատշաճ և անվերապահ մինչ վերջ քանի դեռ ինքը համարվում է երկրի լեգիտիմ ղեկավար, այլ ոչ թե փախչի երկիրը թողնելով քաոսի մեջ:

2-րդ` հույսը պետք է ոչ թե դնել արտաքին այլև ներքին երաշխիքների վրա: Նախագահին ոչ թե պետք է պաշտպանեն օտար երկրների դիվանագետները այլև սեփական երկրի համապատասխան կառույցները և ամենակարևորը` ժողովուրդը:

Հայկ Թամրազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին