▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար՝ Հանրապետության հրապարակում

Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել է կայանված սպիտակ Toyota-ին, այնուհետև լուսացույցին ու գլխիվայր շրջվել, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Շտապ օգնության բրիգադը վարորդին տեղափոխել է հիվանդանոց:

***

Թարմացում․ Փետրվարի 6-ին՝ ժամը 08․02-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կառավարության շենքի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել վթար։
Դեպքի վայր մեկնած պարեկային ծառայողները պարզել են, որ ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և չկարողանալով կառավարել՝ բախվել է կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին և շրջվել։ 38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին