▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խիստ «տրամաբանական» է. Բրավո, Կոստանյա՛ն. «Ժողովուրդ»

Պարզվում է, որ պաշտոնյայի համար կարող է գերագույն նպատակ լինել սեփական տեղակալը դառնալը: Որքան էլ միտքն աբսուրդային է հնչում, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության համար սովորական առօրյա պատկեր է: Օրինակ՝ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանն ազատվել է աշխատանքից եւ նույն օրը նույն գերատեսչությունում նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բնականաբար, գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնում է, որ մարդիկ ազատվել են իրենց կամքով՝ սեփական դիմումի համաձայն: Այսինքն՝ մարդն իր կամքով դիմել է, որ իր պաշտոնն իջեցնեն, դարձնեն իր իսկ տեղակալը: Խիստ տրամաբանական է: Բրավո, Կոստանյա՛ն:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին