▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խեղճ Նիգոյան, զոհվեցիր մի երկրի համար, ուր ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի գոյությունն է ժխտվում

Համացանցում  հայտնված Ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի հաղորդումների ժամանակ զուգահեռներ են անցկացվել Ղրիմի ու Ղարաբաղի միջև` չճանաճված հանրապետությունների տեսանկյունից: Հաղորդմանը ներկա ոմն ադրբեջանցի պատմել  է ադրբեջանական «դարդի» ու ղարաբաղյան հակամարտության մասին:

Տեսանյութի հայտնվելուց հետո, ոմանք արդեն լրջորեն մտածեցին, որ Երևան-Կիև հարաբերություններն  վտանգի տակ են հայտնվում:

Անդրադառնալով խնդրին` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Պարզվում է`Ուկրաինայում ո՛չ համայնք ունենք, ո՛չ էլ դեսպանատուն: Հուսամ, որ գոնե ԱԳՆ ունենք, որը կկանչի Ուկրաինայի դեսպանին Հայաստանում ու կպահանջի վերջ դնել միակողմանի ու սուտ տեղեկություն տարածելուն»:

Բանաստեղծուհի Վիոլետ Գրգորյանն էլ նկատեց. «Խայտառակ ադրբեջանական պրոպագանդա` ուկրաինական պետական հեռուստատեսությամբ: Խեղճ Նիգոյան, զոհվեցիր մի երկրի հեղափոխության համար, որտեղ քո երկրի, ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի գոյությունն ա ժխտվում»:

«Բացահայտ սուտ: Այն էլ եթերից: Սենց բան չեմ տեսել, որ անի որևէ երկրի հեռուստաընկերություն, բացի իհարկե թուրքերից ու ազերիներից: Իսկ էս նոր եվրոպամետ ուկրաինացիների արածն ուղղակի աբսուրդա: Կարծում եմ Ղրիմի բնակչությունը խոհեմ գտնվեց: Մի սրանց նայեք, հերիք չի Արցախը բառից բուն իմաստով անկառավարելի տարածք անվանում, մի բան էլ ազերի ոչխարի ասածն ընդունում են հալած յուղի տեղ: Ու այս ամենը պետական հեռուստաալիքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրեց Արմեն Մխեյանը:

Դիտել` 13:10 րոպեից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին