▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը լուրջ վիրահատության է ենթարկվել

Հունվարի 22-ին հոսպիտալացվել էր Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նախաինսուլտային վիճակում։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո Գասպարյանին հետազոտել են, գլխի մեջ կիստա է հայտնաբերվել։ Վիրահատության համար Գերմանիայից հատուկ բժիշկներ են ժամանել, այն անցել է բարեհաջող։ 

Հետվիրահատական շրջանը հաղթահարելու համար նախկին ոստիկանապետին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից չեն մեկնաբանում տեղեկատվությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին