▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճարելու փոխարեն տաքսիստին ծեծել եւ կողոպտել են. «Ժողովուրդ»

Օրերս արտառոց կողոպուտ է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի «Ալյումինի գործարանին» հարակից տարածքի տնակներից մեկի մոտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տնակներից մեկի երկու բնակիչներ` հայր ու որդի, դաժան ծեծի են ենթարկել «Չաո» տաքսի ծառայության վարորդին եւ նրանից գողացել  բջջային հեռախոսն ու մոտը եղած գումարը: Մեր տեղեկություններով՝ տաքսու վարորդի կողոպտման պատմությունը բավական դրամատիկ ընթացքով է զարգացել, եւ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ մի երիտասարդ աղջիկ տաքսի է պատվիրել եւ պահանջել իրեն տուն տանել: Պատվիրատու աղջիկը հարբած վիճակում է եղել եւ կարողացել է ասել միայն, թե որ տարածքում է ապրում եւ ճանապարհին քնել է: Վարորդը հասնելով նախապես ասված վայրը՝ ոչ մի կերպ չի կարողացել ուղեւորին արթնացնել. ստիպված է եղել սպասել: Իսկ երբ աղջիկն արթնացել է, եւ վարորդը նրանից պահանջել է 3 հազար դրամ վճարել, նրանց միջեւ վեճ է սկսվել: Ի վերջո, աղջիկը համաձայնել է գումարը վճարել` պայմանով, որ վարորդն իրեն տուն հասցնի: Իսկ երբ տեղ են հասել, աղջիկը կանչել է հորն ու եղբորը, որոնք ոչ միայն տաքսու գումարը չեն վճարել, դեռ մի բան էլ տաքսիստին ծեծել եւ կողոպտել են:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին