▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Viva, ամոթ ա, փող եք վերցնում, գոնե աշխատեք որակի ուղղությամբ»

«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Viva, հերիք չի որ շատ վատ որակի կապ ունեք, ձեր մոտից գնած էս հեռախոսն էլ ուղղակի պատուհասա, ոչ նորմալ կապ է բերում, ոչ էլ նորմալ աշխատում, նույնիսկ երբ ցույց է տալիս թե կապ կա, շատերը հայտնում են, որ ինձ զանգելուց անհասանելի եմ։

Երբ ձեր աշխատողներին էլ ասում եմ էդ մասին, նենց պատասխան են տալիս, որ էդպես էլ պիտի լիներ։

Ամոթա, փող եք վերցնում, գոնե աշխատեք, որակի ուղղությամբ»։

Հավելենք, որ քաղաքացու գրառում-բողոքի վերաբերյալ պարզաբանում են ներկայացրել նշված ընկերությունին, որին կարող եք ծանոթանալ ստորև․ 

«Հրապարակման առնչությամբ՝ տեղեկացնում ենք, որ ընկերությունը կապ է հաստատել Viva-ի բաժանորդ, ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մաթևոսյանի հետ և վերջինիս կողմից հեռախոսահամարն ընկերությանը հասանելի դարձնելուց հետո, ընկերության աշխատակիցը բաժանորդին առաջարկել է մոտենալ Viva-ի սպասարկման որևիցե կենտրոն՝ 2009թ. թողարկված SIM քարտի, ինչպես նաև հեռախոսի ֆունցիոնալությունը ստուգելու համար: Բաժանորդը տեղեկացվել է նաև, որ դրանից հետո միայն կարելի է եզրակացության գալ, թե ինչումն է խնդիրը: Ընկերությունը սպասում է բաժանորդի այցին սպասարկման կենտրոն: Ընկերությունը նաև համապատասխան գրառում է կատարել Տիգրան Մաթևոսյանի համապատասխան էջում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին