|
Հանրապետական հիվանդանոց է եկել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածների մեկը նրա ծանոթն է։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ ՆԳՆ–ն հաղորդել է, որ ոստիկանները պարզել են կրակոցների մասնակիցներին։ Մահացածը 45 տարեկան տղամարդ է։ |
|
|
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աջափնյակում տեղի ունեցած դեպքն էսկալացված «ռազբոռկայի» սցենարով է եղել։ *** «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրը ցերեկով հերթական զինված միջադեպն է գրանցվել Երևանում՝ ցավոք կրկին մահվան ելքով։ Այս ողբերգական դեպքը ոչ միայն առանձին դեպք չէ, այլև ցայտուն ապացույց է, որ զենքի ազատ ու չվերահսկվող շրջանառությունը մեր երկրում դարձել է իրական, քրեածին սպառնալիք հասարակության համար։ *** Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ երկրի ողջ իրավապահ համակարգը լծված է կարգալույծ տիրադավ հսկելու գործին, երբ երկրի ողջ իրավապահ համակարգը զբաղված է քպ-պետի իշխանության բացարձականացմամբ, նման «մանր-մունր» միջադեպերը կդառնան մեր ամենօրյա կյանքի անբաժան մաս։ Կարևորը՝ կարգալույծ լածիրակների հետևից ոստիկանական կորտեժներ գնան, որ հանկարծ մեկը հետևներից ոչինչ չգոռա։ ***
|
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


