▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի կրակոցներից հետո քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել. «Ժողովուրդ»

Վերնիսաժի կրակոցներից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել: Ախալքալաքցիներն ուզում են վրեժ լուծել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայից՝ Գոռ Առաքելյանից,  ով հանդգնել էր կրակել իրենց հայրենակիցների վրա: Լուրեր կան, որ մի խումբ ախալքալաքցիներով հավաքվել, զրուցել են՝ նաեւ ՌԴ-ում բնակվող իրենց ընկերների հետ՝ որոշելու, թե ինչ անեն: Երեկ «ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է հիվանդանոց՝ զրուցելու Նորայր Հարությունյանի ու Վալերի Հովհաննիսյանի հետ, սակայն չի հաջողվել, քանի որ ոստիկանները խստացված ռեժիմով հսկում են նրանց: Անծանոթներին արգելում են հանդիպել Նորայրին ու Վալերիին: Հավաքված երիտասարդների հետ զրույցից պարզեցինք, որ ախալքալաքցիները վրդովված են Գոռ Առաքելյանի քայլից, որ կրակոց է արձակել: Մինչդեռ Գոռի կողմնակիցներն էլ ասում են, որ նա իր ընտանիքի եւ սեփական անվտանգության համար է կրակել: Իսկ թե ով է սխալ, ով ճիշտ, թերեւս կպարզի նախաքննությունը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին