▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վա՛յ այն իշխանությանը, որ ձեզ նման փիառշիկներ ունի

Երբ «վերնախավի» PR-ն արվում է այնպես, որ ավելանում է այդ խավի հանդեպ զզվանքի ցուցիչը միայն... .

Ինչքան էլ ակտիվ լինեն նրանց փիառշիկները, միևնույն է արդյունքը դառնում է հետևանք, այսինքն 0 կամ - : Մեծամասամբ այդ փիառն այնքան պրիմիտիվ է, այնքան ուղիղ, այնքան չքողարկված, որ ակամա հիշում ես շպիոնի տան մասին հայտնի անեկդոտը՝ «Ծաղիկի խանութը շպիոնի տան տակ է»:

Մի խոսքով, իշխանության հարգելի փիառ համակարգողներ՝ մասնավորապես սոցցանցերում, եղեք ճկուն, նուրբ, անուղղակի, թե չէ ամբիոնին ուղղվող ծափահարությունների ու ծաղիկ նվիրելու դարաշրջանը անցել է...ու ինչքան էլ մաքսի-գրուպ-եր ունենաք, ձեր մտածելակերպը մնում է մինի, կաղապարված, կարճ: Եղե՛ք հեռատես, քանի որ եթե լավ բան էլ է արվում վերևներում, ձեր պատճառով զրոյացվում է:

Վա՛յ այն իշխանությանը, որ ձեզ նման փիառշիկներ ունի

Զար Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին