▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարպետը կորցրել է պատրաստած մուշուրբաների թիվը

Գյումրու քաղաքապետարանի 2015 թվականի բյուջեով 7 միլիոն դրամ էր տրամադրվելու` Սայաթ-Նովա փողոցում տեղադրված մուշուրբան հանելու և դրա փոխարեն Սայաթ-Նովայի արձանը կանգնեցնելու համար: Սա օրակարգային էր անցնող տարվա դեկտեմբերի 12-ի ավագանու նիստում: Թե մուշուրբան երբ և ինչով կփոխարինվի, հստակ չէ, սակայն քաղաքի կենտրոնական հատվածից մեծ բաժակի հանելն ամենևին էլ չի խանգարում, որպեսզի մուշուրբան շարունակի Գյումրու խորհրդանիշը համարվել: Այսպես է մտածում կլկլանի վարպետ Էդիկ Ժամակոչյանն ու մուրճի` սովորական դարձած զարկով էլ սկսում յուրաքանչյուր օրը: Վարպետը հանգիստ է` գործը շարունակող կա, միայն թե հումքի պակասից է նեղվում:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին