▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդների երեսը ո՞նց է բռնում բոյկոտող ժողովրդին տրանսպորտից իջացնել. Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտ իրականացնող ժողովրդին տրանսպորտից իջեցնող վարորդներին ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը 2 ամիս առաջ հենց դուք վարորդներդ բոյկոտում էիք ձեր իրավունքների համար, և ժողովուրդը մեծ ըմբռնումով մոտեցավ ձեր բոյկոտին։
Իսկ հիմա նույն բոյկոտող վարորդները, ժողովրդին տրանսպորտից իջեցնում են։
Վարորդներ, դուք չէիք ասո՞ւմ, որ «զադնի դնելու» տարբերակ չկա։
Ձեր գործընկերներին աշխատանքից ազատեցին, իսկ դուք, գլուխներդ կախ, հաջորդ օրը շարունակեցիք վարելը՝ առանց մատը-մատին տալով, որ վերականգնեն աշխատանքից ազատած ձեր հետ բոյկոտող գործնկերներին։
Վարորդների երեսները ո՞նց է բռնում, բոյկոտող ժողովուրդին տրանսպորտից իջացնել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին