Փաստաբան Լևոն Բաղդասարյանը երեկ իր հարցազրույցի ընթացքում ասել էր, որ Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա բանտից և կառաջնորդի «ԴՕԿ» դաշինքը։
ԴՕԿ կուսակցության լրատվականն այս առիթով գրում է․
Վերահաստատում ենք փաստաբան Լևոն Բաղդասարյանի վերջին հայտարարությունը․
Վարդան Ղուկասյանը նախատեսված կարգով այս ամսվա ընթացքում կազատվի կալանքից։ Նրա ազատումը նոր փուլ է բացելու քաղաքական գործընթացներում։
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրական գործընթացներին ու դրանց հետ կապված հարցերին, ապա կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը իր ազատությունից հետո անձամբ կներկայացնի բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, ընթացիկ ծրագրերը և նախընտրական զարգացումների հիմնական ուղղությունները։
Մոտ ժամանակում կհրապարակվեն նաև լրացուցիչ մանրամասներ, որոնց շուրջ կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարություններով։


