▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի կողմնակիցների ակցիան՝ Երևանում

Վարդան Ղուկասյանի նախաձեռնած  ակցիայի մանրամասներին ու տեսանյութերին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

«Աբովյան փողոցում ոնց որ շարժ կա, ինչ-որ մի բան ստացվում է»,- ուղիղ եթերում կապ հաստատելով Երևանում ակցիա իրականացնող աջակիցների հետ՝ հայտարարեց Վարդան Ղուկասյանը: «Սիրելի՛ ժողովուրդ, ձեր մեքենաները կանգնեցրեք Աբովյանի վրա՝ առաջացնելով խցանում»,- ասաց նա:

***

«Բավականին մեծ քանակությամբ կարմիր բերետավորներ կան: Եթե էսքան ոստիկան կարողացա բերել, լցնել էդտեղ, ուրեմն ակցիան հաջողվեց: Դուխաթափ չեմ լինում»,- ուղիղ եթերում հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Աբովյան փողոցում ստեղծված իրավիճակին:

Քիչ առաջ քաղաքացիները փակել էին փողոցը:

***

«Փողոց չի փակվել, երթևեկությունը կաթվածահար չի եղել: Երիտասարդական մետրոյի մոտ մարդ չկա, կատեգորիկ հանգիստ վիճակ: Ես ուզում եմ, որ էս ամենը ֆիքսեք»,- հայտարարեց «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այսօրվա ակցիային: «Էս էքսպերիմենտը պետք էր: Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում: Ո՛չ, անձամբ ես չեմ գա, որ մարդ հավաքվի, երբ կհավաքվեն, կգամ»,- ասաց նա:

***

«Այս գարունը վճռական է մեզ համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ դիմելով Երևանում՝ Երիտասարդական մետրոյի շրջակայքում հավաքված կողմնակիցներին: Նա կոչ արեց քաղաքացիներին՝ գործողություններ իրականացնել. «Մետրոյում գտնվողներին խնդրում եմ կանգնել դռների մեջտեղը և չթողնել, որպեսզի գնացքը շարժվի, պահում եք այնքան, որքան կկարողանաք: Վարորդներին հորդորում եմ անջատել շարժիչը, բացել կապոտն ու կանգնել՝ առաջացնելով խցանում Աբովյան փողոցի վրա: Այս գործողություններն անում ենք, որպեսզի հասկանանք՝ ժողովուրդն ընդունա՞կ է մի բան անելու, թե՞ ոչ»:

Ավելի վաղ Ղուկասյանը հայտարարել էր, որ ապրիլի 18-ից մեկնարկում է փողոցային պայքարը:

***

Քիչ առաջ իրավիճակը լարվեց Աբովյան փողոցում, երբ ոստիկանները փորձեցին բացել երթևեկելի հատվածը: Կա բերման ենթարկված քաղաքացի: Մեծ թվով կարմիր բերետավորներ են հավաքվել Իսահակյանի արձանի տարածքում:

Հիշեցնենք՝ քաղաքացիները ակցիա են իրականացնում ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով:

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

Դիտեք նաև՝

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին