▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան ՂՈՒԿԱՍՅԱՆ.«Ըստեղ ՊՐԻՆՑԻՊԻ հարց ա»

«Ինձ հազար տարի մնա էդ ավտոն պետք չէր, ուղղակի ըստեղ պրինցիպի հարց ա։ Ես կարամ «Չայկայի» նման մի քանի ավտո առնեմ։ Ցավն էն ա՝ աբիժնիկներ շատ ունեմ, որ մինչեւ հիմա վառված են ինձանից։ Քաղաքապետ էլ չեմ, բայց էլի սաղի աչքի փուշը նորից Վարդանն ա դուրս գալիս»,- անդրադառնալով «Չայկայի» անհետացման հետ կապված պատմությանը՝ նշել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Այդ մասին գրում է «Իրավունքը»։

«Ապա, շարունակելով խոսքը, մասնավորապես նշեց.

«Սաղ էլ՝ սկսած էսօրվա Գյումրիի տեղական կառավարման աշխատակիցներից, վերջացրած իրենց քաղաքապետով, գիտեն, որ Գյումրիի մեծ մասը մինչեւ էսօր ինձ ա պրիզնատ գալիս, ինձ են դիմում ամեն հարցով։ Ում կարում եմ, օգնում եմ, ում էլ չէ, ասում եմ՝ գնացեք ձեր նոր քաղաքապետի մոտ։ Ուզում եմ ասեմ, որ ձեռքիցս եկածը անում եմ Գյումրեցիների համար» Եւ հենց դրանից ա, որ ոմանք էն, ոնց որ ասում են, ճնշմանը չեն դիմանում, անճարությունից սկսում են կեղտեր ման գալ իմ վրա։ Բայց դե, էդ կեղտ շպրտողները թող մտածեն, որ իրանք էնքան բացթողումներ ունեն արած, որ էլ չասած, թող համբերությանս հետ չխաղան, բերանս բացել չտան»»,- մեջբերում է թերթը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին