▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Սիրելի ժողովուրդ։ Ոսկեպարի իրադարձությունները օգնեցին ինձ անել հստակ եզրակացություն։ Ստիպված եմ ընդունել մեր առաջ դրված խնդրի ծանրությունը։ Խնդիրն այսքան ծանր չէր լինի, եթե չպարզվեր, որ ՀՀ-ում Նիկոլական դավաճան կլանի դեմ, որպես ՊԵՏԱԿԱՆ գործիչ պայքարելու եմ միայնակ։
Վերջին ՇՏԿՈՒՄՆԵՐՆ եմ անում մեր ՀԱՂԹԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ մեկնարկից առաջ։
Գտնելու ենք Նիկոլին»։

***

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի թիմակից, անկուսակցական Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեր մոտ երևի միայն քոչարի պարելն ու պարացնե՞լն է ստացվում։
Այս անգամ էլ պարեցիք Ոսկեպարում։
Ի «պաշտպանություն» Արցախի այնտեղ էլ պարեցիք, ու ի՞նչ։
Չեմ հասկանում, ի՞նչ է ձեր ուզածը, դուք դիտավորյա՞լ եք անում, չե՞ք հասկանում, որ այստեղ-այնտեղ, անգամ՝ ծիրանի արկղերի շուրջ ձեր քոչարին չի փրկելու։
Չե՞ք հասկանում, որ հանրապետության հրապարակում է պետք շուրջ պար բռնել ու քոչարի պարել։
Գնալով հավատս կորցնում եմ, որ դուք անկեղծորեն մտահոգված եք ու անկեղծորեն պայքարում եք։
Կեղծ պայքարի իմիտացիայի նշաններն առկա են»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին