▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ կրկին ԱԱԾ էին կանչել

Նոյեմբերի 19-ին Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքաննություն է նշանակվել: Այս կերպ,  «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին  մեղադրելուց հետո, իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես հիմնադրամի ներկա, այնպես էլ նախկին աշխատակիցների նկատմամբ:

Մասնավորապես հարցաքննության է հրավիրվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը, ով արդեն տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծրագիրը, որը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերաբերվում էր ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարմանը:

Նոր սկսվող գործընթացը ևս մեկ ապացույցն է մեր այն պնդումների, որ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործը զուտ պատրվակ էր Սիվիլիթաս հիմնադրամի եւ Վարդան Օսկանյանի նկատմամբ լայնածավալ ճնշումներ գործադրելու համար:

 


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին