▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վառած խորոված չուտելը ի՞նչ մի հերոսություն ա»

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս քանի օր է՝ ուզում եմ հասկանալ նիկոլականների հրճվանքը ՀԱՊԿ նիստին իր ելույթի և էլ ավելի շատ՝ նրա այսպես կոչված թուղթ չստորագրելու հետ կապված: Չէ՞, որ մեզ էր պետք, որ ինչ-որ բանաձև ընդունվի, ինչ-որ արդյունք լինի. հիմա դա չեղավ, այդ՝ իբր ամենից կարևոր 2 թուղթը չընդունվեց, Նիկոլն ասաց՝ մեր ուզածը չի, օքե՛յ:
Բա դրա ինչի՞ վրա եք ուրախացել, հպարտանում եք, որ ի՞նչ:
Փաստացի այդ՝ իբր շատ կարևոր բանաձևը այդպես էլ չընդունվեց. դա մե՛զ էր պետք, ո՛չ Պուտինին, ո՛չ էլ, հավատացեք, Լուկաշենկոյին, Տոկաևին և այլոց:
Այ որ բանաձև լիներ, մեր ուզածով լիներ, ընդունվեր միաձայն, այ էդ ժամանակ կարելի կլիներ գովալ, իբրև դիվանագիտական արդյունքի հասած: Թե չէ՝ վառած խորովածի չուտելը, ի՞նչ մի հերոսություն ա (նենց օրինակ բերեմ, որ Նիկոլն էլ կհասկանա)»:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին