▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդիկ ավելի վատ հիշողություն ունեն, քան կանայք.Գիտնականներ

Նորվեգացի գիտնականները հետազոտություն կատարելով եկել են եզրահանգման, որ տղամարդիկ ավելի մոռացկոտ են, քան կանայք:

Արդյունքները տպագրվել են BMC Psychology գիտական ամսագրում: 2006-2008 թվականներին գիտնականները քննել են 50.000 մարդու: Պարզվել է, որ տղամարդիկ վատ են հիշում անունները, ամսաթվերը, իրադարձությունները և այլ մանրամասներ:

Համաձայն հետազոտութան արդյունքների` անունները վատ են  հիշում տղամարդկանց 89,7%-ը և կանանց` 86,5%-ը: Ինչ վերաբերում է ամսաթվերին, ապա դրանք չեն հիշում տղամարդկանց 74.9 %-ը և կանանց  64,7%-ը:

Տղամարդկանց մոռացկոտության պատճառներից կարող են լինել արյան բարձր ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, վատ սովորությունները, ինչպիսին ծխելն է,կարծում են գիտնականները:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին