▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը խոստացել է հեշտությամբ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման։

«Մենք ամեն ինչ կարգի կբերենք։ Դա պետք է տեղի ունենա, ինչպես ասում եմ, հեշտությամբ։ Դա հեշտ կլինի, եթե գիտես, թե ինչ ես անում», – ասել է Թրամփը։

Այս համատեքստում Թրամփն ասել է, որ Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարներն առհասարակ գրկախառնվել ու համբուրվել են Սպիտակ տանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին