▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի լրատվական շրջանակներն արձագանքում են, պաշտոնականները` լռում

 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին առայժմ արձագանքել են միայն Թուրքիայի լրատվական շրջանակները: Պաշտոնական շրջանակները դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել: ՄԱԿ-ի ամբիոնից Անկարայի հայ-թուրքական քաղաքականությունը խստապես քննադատած ՀՀ նախագահի ելույթին անդրադարձել են մի շարք իշխանամետ և ընդդիմադիր էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնց թվում են «Աքշամ»-ը, «Սթար»-ը, «Իհլաս»-ը, «Դեմոկրատ հաբեր»-ը, «Հաբեր X»-ը:
ՀՀ նախագահի ելույթի մասին շատ համառոտ լուսաբանումը թուրքական վերոնշյալ կայքերը կատարել են բացառապես նույն բովանդակությամբ տեքստով և նույն շեշտադրությամբ վերնագրերով` «Հայաստանը կարող է հետ կանչել ստորագրությունները արձանագրություններից»:
Անդրադարձ կա Սերժ Սարգսյանի ելույթից երեք առանցքային կետի.
1. Անընդունելի է Թուրքիայի նախապայմանների լեզվով վարած քաղաքականությունը:
2. Ղարաբաղը երբեք չի հանձնվի Ադրբեջանին:
3. Գրողի ծոցը վավերացնեք արձանագրությունները:
Ընդ որում ՀՀ նախագահի ելույթից մեջբերված ուղիղ խոսքից թուրքական կայքերը հանել են «Ազատ Արցախ» արտահայտությունը: Իսկ «գրող»-ին  թուրքերը նույնացրել են սատանայի հետ:

ermenihaber-ը գրում է. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին առայժմ արձագանքել են միայն Թուրքիայի լրատվական շրջանակները: Պաշտոնական շրջանակները դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել: ՄԱԿ-ի ամբիոնից Անկարայի հայ-թուրքական քաղաքականությունը խստապես քննադատած ՀՀ նախագահի ելույթին անդրադարձել են մի շարք իշխանամետ և ընդդիմադիր էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնց թվում են «Աքշամ»-ը, «Սթար»-ը, «Իհլաս»-ը, «Դեմոկրատ հաբեր»-ը, «Հաբեր X»-ը:

ՀՀ նախագահի ելույթի մասին շատ համառոտ լուսաբանումը թուրքական վերոնշյալ կայքերը կատարել են բացառապես նույն բովանդակությամբ տեքստով և նույն շեշտադրությամբ վերնագրերով` «Հայաստանը կարող է հետ կանչել ստորագրությունները արձանագրություններից»:

Անդրադարձ կա Սերժ Սարգսյանի ելույթից երեք առանցքային կետի.

1. Անընդունելի է Թուրքիայի նախապայմանների լեզվով վարած քաղաքականությունը:

2. Ղարաբաղը երբեք չի հանձնվի Ադրբեջանին:

3. Գրողի ծոցը վավերացնեք արձանագրությունները:

Ընդ որում ՀՀ նախագահի ելույթից մեջբերված ուղիղ խոսքից թուրքական կայքերը հանել են «Ազատ Արցախ» արտահայտությունը: Իսկ «գրող»-ին  թուրքերը նույնացրել են սատանայի հետ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին