Ստամբուլի @wargonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ թուրքական լրատվամիջոցները դիմել են վաղվա երեւանյան իրադարձությունները լուսաբանելու համար: Խոսքը, մասնավորապես, թուրքական TRT ռեսուրսի մասին է, որի լրագրողներն այժմ աշխատում են նաև հարևան Վրաստանի տարածքում:
«Բացի այդ, աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի որոշ պետական կառույցներ համաձայն են թուրքական լրատվամիջոցների ժամանմանը, բայց այս այցը պետք է համակարգվի նաև Ռուսաստանի անվտանգության աշխատակիցների հետ, որոնք պատասխանատու են Հայաստանի սահմանի և այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար:
Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմն մինչ այս պահը թուրքական լրատվամիջոցներ ժամանման կապակցությամբ որևէ գործընթաց չի սկսել»,-գրում է @wargonzo-ն:
Հավելենք, որ միայն օրվա ավարտին այս լուրը հերքվեց, որի տեքստը ներկայացնում ենք ստորև․
Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել: Այդ մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:
Տելեգրամյան ալիքներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե թուրքական TRT հեռուստատեսությունը հայտ է ներկայացրել մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար ու առանձին կառավարական կառույցներ կողմից ստացել է համաձայնություն։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը լուսաբանելու համար տվյալ լրատվականից հավատարմագրման հայտ առայսօր չի ստացվել։
Թուրքական որևէ այլ լրատվականից ևս նմանօրինակ որևէ հայտ չի ստացվել։
Турецкие СМИ собирались приехать на митинг Пашиняна через Грузию
Источники проекта @wargonzo в Стамбуле сообщают, что турецкие СМИ подали заявку на освещение завтрашних событий в Ереване. В частности речь идет о турецком ресурсе TRT, журналисты которого сейчас также работают на территории соседней Грузии.
Напомним, премьер-министр Армении в понедельник собирает митинг в свою поддержку в связи с тем, что глава Генштаба Оник Гаспарян и другие армянские генералы потребовали его отставки.
Кроме того, источники сообщают, что отдельные правительственные структуры Армении дали согласие на приезд турецких СМИ, однако данный визит необходимо было также согласовать с российскими силовиками, которые отвечают за безопасность границы и других стратегических объектов на территории Армении.
По нашим данным, российская сторона не стала согласовывать приезд турецких СМИ в Армению с территории Грузии.