▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք պատգամավորը Հայաստանի նախագահին Թուրքիա է հրավիրել

 

Թուրքիայի ըննդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված  5 ամսվա ըբնթացքում 3 մեծ համաժողովներ իրականացնել, որին մասնակցելու համար հրավիրել են պատմաբանների եւ քաղաքական գործիչների։
Թուրքական CNNturk-ի հետ զրույցում Թուրքիայի մայր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մուսթաֆա Բալբայը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը 1915-ի հետ կապված առաջարկում է 20-րդ դարի հիշողությունը տեղափոխել 21-րդ դար եւ դեմ առ դեմ լինել իրադարձություններին։
Մուսթաֆա Բալբայը նշել է, թե աշխարհում հայկական տեսակետը պաշտպանող 40 հազար գիրք, իսկ թուրքերի տեսակետը պաշտպանող՝ 60 հազար գիրք կա։ «Մենք այդ իրադարձությունների հետ կապված չենք ասում, թե մեր տեսակետը սա է, այլ հրավիրում ենք պատմաբաններին, թող այդ թեմայով խոսեն։ Թող հայերն էլ գան ու հետեւեն։ Թող Հայաստանի նախագահն էլ գա։  Այդ համաժողովներին մասնակցելու են ոչ միայն պատմաբաններ, այլ այդ ժամանակահտվածի կարեւոր գործիչների թոռները, այդ թվում Չերչիլի թոռը, Մուսթաֆա Կարաբեքիր փաշայի թոռը»,-նշել է Մուսթաֆա Բալբայը։
Նշվում է, որ առաջին համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 14-15-ին։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է եկող տարվա ապրիլին համաժողով հրավիրել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ու մասնակցության հրավեր ուղարկել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am կայքը՝ վկայակոչելով CNN-Turk հեռուստաալիքը։

Կայքը տեղեկացնում է, որ հինգ ամսվա ընթացքում նախատեսվում է երեք միջազգային կոնֆերանս անցկացնել, որին բացի պատմաբաններից մասնակցելու են նաև Ուինսթոն Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք:

Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը CNN-Turk-ի հետ զրույցում ասել է, թե աշխարհում «1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը» պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40 հազարը, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60 հազար գրքերով։

Բալբայը կոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին՝ լսելու, թե ինչ են պատմաբանները խոսում 1915 թվականի վերաբերյալ: Թուրք պատգամավորը նաև նշել է, որ իրենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցելու ապրիլյան համաժողովին:

Հայաստանի նախագահը, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին