▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank

IDBank-ը մասնակցում է TOON EXPO 2026-ին և մարտի 27-29-ը ներկայանալու է հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, անակնկալ նվերներով և պատրաստ օգնելու գնել ձեր երազանքների բնակարանը։

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին՝ TOON EXPO-ն այցելուներին և մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների հետ կառուցապատման, անշարժ գույքի գործակալության, բանկային համակարգի, մատակարարման ոլորտներից, օգտվել շահավետ առաջարկներից, որ գործելու են հենց ցուցահանդեսի ընթացքում։

IDBank-ի թիմն էլ իր տաղավարում կպատասխանի ձեր բոլոր հարցերին, կօգնի երբեմն բարդ ու անորոշ թվացող գործընթացն առավել պարզ, արագ ու հեշտ դարձնել, հասկանալ՝ ինչի՞ց սկսել և ինչպե՞ս ճիշտ համակարգել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու գործընթացը։

Բացի այդ, Բանկը հաճախորդների համար ունի մեծ անակնկալ:

Այն հաճախորդները, ովքեր TOON EXPO-ի ընթացքում Բանկի տաղավարում կդիմեն գնման, կառուցապատման կամ վերանորոգման հիփոթեքային վարկի ստացման համար, կստանան Բանկի կողմից հաստատված վարկի գումարի 1%-ի չափով idcoin (հարկումից հետո)։

Իսկ Բանկի հիփոթեքային վարկերին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ, գտնել ձեզ ամենահարմարն ու նախընտրելին և դիմել վարկի ստացման համար Բանկի հենց TOON EXPO-ի տաղավարում՝ օգտվելով նաև բացառիկ առաջարկից։

TOON EXPO-ն տեղի կունենա մարտի 27-ին, 28-ին և 29-ին, ժամը՝ 11:00-21:00, Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (Ոսկերիչների 1):

Հիշեցնենք, որ idcoin-ները հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում QR վճարում կատարելու միջոցով (1 idcoin = 1 դրամ)։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին