▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրամիջոցով ծանրոց Ֆրանսիայից

Երեւան քաղաքի Լեփսուսի փողոցի 8 շենքի մոտից, հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 39-ամյա Անդրանիկ Կ.-ն:

Խուզարկությամբ նրա մոտ եղած ծանրոցից հայտնաբերվել է 10 փայլաթիթեղ «Subutex 8 mg» գրառումով, յուրաքանչյուր փայլաթիթեղում 7 դեղահաբ, ընդամենը 70 դեղահաբ:

Անդրանիկ Կ.-ն հայտարարել է, որ ծանրոցը Ֆրանսիայից ուղարկել է ընկերուհին' Շ.-ն, իսկ հայտնաբերված դեղահաբերը «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության մամուլի ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին