▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան հրել և վայր է գցել համադասարանցուն, հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնի շրջանում

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, փետրվարի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ում ծնողը հայտնել է, որ Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում դասընկերներն են ծեծի ենթարկել նրան։

Հիվանդանոցում Երևանի բնակիչ՝ երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում իր 12-ամյա որդուն 13-ամյա  համադասարանցին հրել և վայր է գցել, որից հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնին։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին