Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիրադավ հռչակվածների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները
Մայր Աթոռի կողմից տիրադավ հռչակված սրբազանների անվտանգությունն ու ուղեկցումն իրականացվում էր ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման («Ալֆա») աշխատակիցների և քրեական ոստիկանության օպերատիվ ծառայության կողմից։
Խոսքս ենթադրությունների մասին չէ։ Նրանց մի մասի դեմքերն ինձ անձամբ հայտնի են, իսկ ներկայացվող պնդումները հիմնված են կոնկրետ փաստերի վրա։
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նավասարդ Կճոյանը հրահանգ տալիս քաղաքացիական հագուստով մի տղամարդու, որն իր հերթին շղթա կազմած անձանց հրահանգում է՝ «շարժվել», «ճանապարհ բացել»։
Այդ տղամարդը ծառայում է Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» հակաահաբեկչական հատուկ ջոկատում և հանդիսանում է այն ԱԱԾ-ականներից մեկը, որոնք Միքայել Սրբազանի հետևից եկել էին Վեհարան։
Տեսանյութի երկրորդ հատվածում նույն անձը արդեն համազգեստով է, դեմքը՝ փակ։ Սակայն քայլվածքը, ժեստերը, մարմնի շարժումները և աչքերի կառուցվածքը որևէ կասկած չեն թողնում՝ խոսքը նույն մարդու մասին է։
Եվ այստեղ առաջանում է առանցքային հարցը․ի՞նչ իրավական ընթացակարգով են ուժային կառույցների ծառայողները լիազորվել՝ ապահովել հոգևորականների անվտանգությունը, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեռեւս 2018թ․-ին Ամենայն հայոց կաթողիկոսը զրկվել է պետական անվտանգության ծառայությունից։
Եթե կա գրավոր որոշում՝ հրապարակեք։ Եթե կա բանավոր հրահանգ՝ ներկայացրեք դրա իրավական հիմքը։ Իսկ եթե չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ապա հանրությունը պարտավոր է իմանալ՝ ո՞վ, ինչո՞ւ և ինչ իրավունքի ուժով է օգտագործում պետական ռեսուրսը ռեսուրսը՝ ընտրովի հոգևորականների համար»։
Դիտեք նաև՝
***


