Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Ապրեն մեր լրագրողներները և բոլորը. դարանակալած մի քանի ուրացողների վռնդեցին Մայր Աթոռի տարածքից։
Պատուհանից երևացող տիրադավ Արմանը (մինչ վերջերս` Գևորգ Սրբազան) իր անուշ ախպերներին կարող է և հրավիրում է իր սիրելի Չերչիլ սիգարնոց` սպասելու թուրքական ազդեցության շեֆերի նոր հրահանգներին»:
|
«Թուրքական և ադրբեջանական մամուլում ցնծության մեջ են: Փաշազադեի սիրտն ա փառավորվել, Էրդողանի սիրտն ա փառավորվել, Ալիևի սիրտն ա փառավորվել»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցքծ այսօրվա իրադարձություններին: «Թշնամու սիրտը այս մարդիկ այսօր փորձեցին փառավորել, բայց հավատավոր մեր ժողովուրդը կարողացավ շատ ճիշտ, կազմակերպված, խոնարհությամբ, առանց բախումների թույլ չտալ դա»,- հավելել է նա: *** Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ: |


