▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թինա Կանդելակին ԿՐԿԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ

Մեկական  գրառում  հաղորդավարուհի Թինա Կանդելակիի  Twitter-ի  ու Facebook-ի  էջերից:

Twitter-ում Կանդելակին գրել է.  «Քարդաշյան քույրերն ամեն ինչ ցույց տվեցին:Ձեր կարծիքով՝ դա նորմա՞լ է»:

Խոսքը, թերևս,  Քորթնի Քարդաշյանի մասին է, ով ծննդաբերել էր այս  հուլիսին, սակայն այսօր ծննդաբերությունը ֆիքսած տեսանյութը հայտնվել է Քարդաշյանների իրապատում շոուի ուղիղ եթերում:

 

Իսկ Facebook-ի իր էջում Կանդելակին, պատասխանելով ռուսաստանցի ռադիոհաղորդավարուհի Քսենիա Լարինային, ով իրեն «գաստարբայտեր» («խոպանչի») էր անվանել,  գրել է, որ  ճիշտ է` ինքը ռուսաստանցի չէ ծագումով, ինչպես ևս հարյուր հազարավոր այլ մարդիկ, որոնք Ռուսաստանն իրենց հայրենիքն են համարում, «աակայն նրանք կարծիքի իրավունք չունեն, որովհետև հնարավոր է՝ Պուտինի կողմից են: Արդեն միայն դրա համար նրանց կարելի է հայ պոռնիկներ, քաշող գաստարբայտերներ և ամեն հնարավոր բան անվանել»:

 

Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ Թինա Կանդելակին «Русский пионер» հաղորդման ժամանակ պատմել էր հայկական իրականությունների ու ճոխությունների մասին` սկսած սիրահար զույգերի հարաբերություններից, վերջացրած`  հայերի հպարտություն համարվող աշխարհահռչակ դեմքերից` Շառլ Ազնավուր, Անդրե Աղասի, Շեր: Վերջիններս, ըստ Թինա Կանդելակիի Երևանում բնակարան ունեն. այդ մասին նրան պատմել են իր երևանցի ընկերները: Կանդելակիին հիշեցրել էր, որ հայերը Los Angeles-ը ոչ պաշտոնապես անվանում են  Los Armenios, իսկ Լաս Վեգասի ամենահայտնի կազինոներն ու հյուրանոցները պատկանում են Քըրք Քըրքորյանին: Բացի այդ, Թինա Կանդելակին հիշեցրել է, որ սև խավիարի ամենամեծ մատակարարն աշխարհում Պետրոսյան եղբայրներն են, իսկ ռուսական հեռուստատեսությունում այսօր ճաշակ ու բովանդակություն  են թելադրում հայերը: Ռաբիզ երգիչ Արմենչիկի հետ հանդիպումն այնքան է տպավորել Թինա Կանդելակիին, որ  հաղորդավարուհին նրան է նվիրել իր« ելույթի» մի մասը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին