▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիմոշենկոն պարզաբանել է, թե ինչու է վատառողջ լինելով բարձրակրունկներ կրում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բանտից դուրս գալուց հետո առաջին անգամ հանդիպել է արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Նա ստեղծված իրավիճակում անօգուտ է համարել Կիևի և Մոսկվայի միջև տարվող բանակցությունները:

«Կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են փոխել ողջ աշխարհը, ինչպես նաև խաթարել հանգստությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի  հետ բանակցություններին, ապա դրանք պետք է արվեն համաշխարհային առաջնորդների կողմից»,-ասել է Տիմոշենկոն.փոխանցում է mir24.tv-ն:

Լրագրողները հանդիպման ժամանակ նկատել են, որ Տիմոշենկոն կրում է բարձրակրունկներ, այնինչ, մի քանի օր առաջ Մայդանում ելույթ ունեցավ` նստած հաշմանդամի սայլակի վրա:

Հարցին ի պատասխան` Տիմոշենկոն ասել է, որ այն պայքարի նշան է`տեղեկացնելով, որ Կանանց միջազգային օրը վիրահատության է ենթարկվելու:

«Ես ցանկանում եմ ուժեղ լինել ոչ միայն ներքուստ, այլև` արտաքուստ»,-ասել է Ուկրաինայի նախկին վարչապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին