Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տիմատիի համերգից մեկ տարի անց նույն լեփ-լեցուն հրապարակը հեռացրեց Սերժ Սարգսյանին
Հիշում եմ՝ 2017 թ. ընտրություններից հետո, հունիսին, Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր Տիմատիի համերգին։ Բայց առնվազն մեկ տարի անց նույն լեփ-լեցուն հրապարակը՝ ՀՀԿ-ական գյուղապետերի հետ միասին, հեռացրին Սերժ Սարգսյանին։
Այն ժամանակ Սերժ Սարգսյանի կուսակցության ներկայացուցիչներն էլ էին մանիպուլացնում, թե 2017-ի ապրիլյան ընտրություններում ժողովուրդը իրապես ընտրել է իրենց առաջնորդին, և որպես «ապացույց» ներկայացնում էին Տիմատիի համերգի լեփ-լեցուն հրապարակը։
Այսօր նույն մոլորության մեջ են Նիկոլ Փաշինյանի թիմակիցները։ Մարդիկ, ովքեր եկել էին համաշխարհային աստղերի համերգը դիտելու կամ պարզապես հրապարակում լինելու համար, նույնացվում են իշխանության ընտրողների հետ: Մարդկանց մասնակցությունը ՔՊ-ականները ներկայացնում են քաղաքական աջակցության ուղիղ ապացույց:
Բայց լեփ-լեցուն հրապարակը ինքնին դեռ չի նշանակում քաղաքական ընտրություն կամ վստահության քվե:


