«Ձեզ եմ ներկայացնում Երևանի քաղաքապետարանի հերթական խայտառակ կոռուպցիոն դրսևորումը»,- ֆեյսբուքյան իր լայվի նախաբանում ներկայացրեց բլոգեր Արթուր Չախոյանը:
«Ավագանու անցած նիստում բարձրաձայնվեց Երևանի փողոցները մաքրելու համար ավել գնելու տենդերի մասին, որ այնտեղ կա անհամապատասխանություն թվերի մեջ: Ավինյանն էլ ասաց, որ այդ ամենն ունի պարզաբանան կարիք: Այսօրվա նիստում հարցն այդպես էլ չպարզաբանվեց: Ըստ իս, Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ցախավելների կոռուպցիա է տեղի ունենում»,- նշեց Չախոյանը:
Նա ցույց տվեց կանաչ թփերից ու խոտերից կազմված խրձերն ու ասաց. «Այս ցախավելը պետք է լինի չոր, ըստ թղթերի` նորմալ ցախավել, իրականում ձորերից հավաքած խոտեր են: Իրականում ըստ տենդերի տեխնիկական բնութագրի, դրա քաշը պետք է լինի 650 գրամ, պետք է լինի կոնկրետ բույսից, ոչ էս խոտերից»,- նշեց բլոգերը: